19885 դիտում
20:38 14-11-2018
Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանը որոշում է կայացրել
Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Որոշում եմ կայացրել չմասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին։
Համարում եմ, որ այս փուլում շատ ավելի մեծ դերակատարություն կարող եմ ստանձնել հայրենի մարզի ու մեր հայրենիքի տնտեսական մարտահրավերներին դիմակայելու, տնտեսական զարգացման նախաձեռնություններ առաջ տանելու հարցում։
Ծրագրերն ու գաղափարները, որոնք սկսել եմ կյանքի կոչել դեռ Արտաշատի քաղաքապետ լինելու ժամանակահատվածից, այս ընթացքում, ոչ միայն չեն նվազել, այլ ավելացել են ու հաստատ էլի կավելանան։
Բայց չմասնակցել ընտրություններին, հրաժարվել պատգամավոր դառնալու հնարավորությունից ամենևին չի նշանակում, որ ես կտրելու եմ կապը՝ միշտ իմ թիկունքին կանգնած արտաշատցիներից ու Արարատի մարզի բնակիչներից, այլ հակառակը՝ էլ ավելի մեծ ջանքերով ու նվիրումով եմ աջակցելու և կանգնելու իմ հայրենակիցների կողքին՝ ուժերիս ներածին չափով ծառայելու՝ իմ ժողովրդին։
Պաշտոնը կամ մանդատը չէ՝ իմ և ժողովրդի կապը, այլ՝ սերն ու նվիրումը, հարգանքն ու պատասխանատվությունը, որն իմ և իմ հայրենակիցների միջև միշտ եղել է փոխադարձ, որի համար հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը իմ սիրելի հայրենակիցներ։
Նմանատիպ նյութեր
2173 դիտում
10:41 08-06-2015
Արտաշատն այսուհետ կղեկավարի վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը
27278 դիտում
15:38 16-05-2017
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, հրաժարականի դիմում է ներկայացրել
13958 դիտում
12:48 08-10-2015
Հոկտեմբերի 7-ին լրացավ Արգամ Աբրահամյանի պաշտոնավարման 100-օրյա ժամկետը. տեսանյութ. slaq.am
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»