Բուխարեստում կառավարության շենքի մոտ ցույց է անցկացվել
Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտայի պաշտոնից չհեռանալու որոշումը` կապված նրա նկատմամբ դատական գործ հարուցելու հետ, զայրացրել է ընդդիմությանը:
Բուխարեստում հարյուրավոր մարդիկ կառավարության շենքի մոտ ցույց են անցկացրել:
Նշենք, որ Պոնտան մեղադրվում է խարդախության և հարկերից խուսափելու մեջ: Ինքը` վարչապետը, մերժում է այդ մեղադրանքները: