211652_close_icon
views-count1185 դիտում article-date 15:32 08-06-2015

ԵՄ մի շարք երկրներ «զոհաբերում են իրենց» Ռուսաստանի դեմ պատժամիջոցային պատերազմում և տուժում ավելի, քան ԱՄՆ-ը. Սպիտակ տուն

«Մենք չպետք է թերագնահատենք մեր եվրոպացի գործընկերների և դաշնակիցների նշանակությունը, ովքեր աշխատում են մեզ հետ այդ պատժամիջոցները սահմանելու համար: Դրանց սահմանումը եվրոպացի որոշ գործընկերներից ավելի շատ զոհեր է պահանջում, քան ԱՄՆ-ից»,- ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը Գերմանիայում ընթացող G7-ի գագաթնաժողովի շրջանակներում: Էռնեստն ընդգծել է, որ Եվրամիության մի շարք երկրներ «զոհաբերում են իրենց» Ռուսաստանի դեմ պատժամիջոցային պատերազմում և տուժում ավելի, քան ԱՄՆ-ը, սակայն դաշնակիցներին օգնելու միջոցների հետ կապված դեռևս ոչինչ չեն կարող ասել:

Նմանատիպ նյութեր