211652_close_icon

Վաշինգտոնում անցկացվելու են «Բաքվի օլիմպիադայի իրական գինը» խորագրով լսումները

views-count1300 դիտում article-date 16:41 08-06-2015
Վաշինգտոնում պատրաստվում են լսումներ անցկացնել «Բաքվի օլիմպիադայի իրական գինը» խորագրով, հաղորդում է haqqin.az պորտալը: Քննարկմանը ներկա կլինեն նաև ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ, ներկայում Մաքքեյնի ինստիտուտի ավագ գիտաշխատող Դևիդ Քրամերը, Բաքվում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության ղեկավար Քյանան Ալիևը և «Ակոս» թերթի լրագրող Արզու Գեյբուլլաևան: Լսումները տեղի կունենան հունիսի 10-ին: Քննարկվելու են Ադրբեջանում մարդու իրավունքներին և ժողովրդավարությանն առնչվող հարցեր:

Նմանատիպ նյութեր