211652_close_icon
views-count11676 դիտում article-date 18:29 08-06-2015

ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի` Ճոյտի որդին վիրահատությունից հետո գիտակցության գալով` ասել է, որ եթե կարողացել է այդ վիճակում մարդ ծեծել, ուրեմն` շատ լավ է

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանի՝ Ճոյտի որդու՝ Արմեն Հակոբյանի վիրահատությունը ավարտվել է եւ բարեհաջող է անցել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Հակոբ Հակոբյանը: Իսկ որդին բուժումը կշարունակի Հայաստանում, թե Հայաստանից դուրս` պարզ կդառնա հետվիրահատական ընթացքից հետո: Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպես է հիմա որդու ինքնազգացողությունը, ինչին ի պատասխան Հակոբ Հակոբյանը արձագանքեց.«Որդիս ուժեղ մարդ է: Անգամ գիտակցության գալուց հետո հասցրեց կատակել: Երբ հարցրեցի, թե ինչպես է, ասաց, որ եթե այդ վիճակում կարողացել է մարդ ծեծել, ուրեմն` շատ լավ է: Այդ լուրերն իրեն էլ էին հասել: Մարդուն հիվանդանոցում պառկած ինչ-որ մեկը մեղադրել էր իրեն ծեծելու մեջ: Այդքանից հետո, անգամ այդ վիճակում, մնում է հումոր անել»: Մինչեւ այդ տեղկացրել էինք, որ Հակոբ Հակոբյանի որդին, ով գազալցակայանի պայթյունից խորը այրվածքներ էր ստացել, այս պահին վիրահատում են: Այդ մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացրել էին նրա հարազատները: Հիշեցնենք, որ օրերս գազալցակայանի պայթյունից օրեր անց մահացած հորեղբոր հուղարկավորությանը մասնակցելու համար Արմեն Հակոբյանը դուրս էր եկել հիվանդանոցից և ավելի ուշ վերադարձել այնտեղ՝ բուժումը շարունակելու համար: Դրանից առաջ էլ հայտնել էինք, որ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, ով իր որդու հետ փողոցում վատացած և ընկած քաղաքացուն օգնություն է ցուցաբերել, այսօր շնորհակալության արժանանալու փոխարեն վերջինիս կողմից զրպարտանքի է ենթարկվում: Այդ մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Հակոբ Հակոբյանը: Նա պատմել էր, որ օրեր առաջ իրենց տարածքով անցնելիս, փողոցում նկատել են գետնին ընկած ու թփրտացող քաղաքացուն և անմիջապես օգնության են հասել: Վերջինս գիտակցության գալուց հետո` շնորհակալություն հայտնելու փոխարեն ասել է,՝ թե դուք եք ինձ ծեծել, իսկ ավելի ուշ նրա հարազատները գործարարից գումար են պահանջել կամ առաջարկել զբաղվել տվյալ մարդու կնոջ բուժման ծախսերով, ով, նրանց փոխանցմամբ, հիվանդ է: Գործարարը հրաժարվել է, ինչից հետո էլ փորձել են մեկ այլ շանտաժի միջոցով գումար կորզել. գնացել են ոստիկանություն և հայտնել, թե իրենց հարազատին ծեծի են ենթարկել ու անօգնական թողնելով՝ հեռացել: «Ինչպե՞ս կարելի է վշտի մեջ գտնվող մարդուն նման շանտաժի ենթարկել: Ինչ-ինչ, բայց մարդու վիշտը հարգել է պետք, իսկ մի գիժ քար է գցում, հազար խելոք չեն կարողանում հավաքել: Հիմա ես իմ վիշտը թողած՝ ստիպված եմ բոլորին իրողությունը պատմել: Այդ լուրերը կարդալով ու տեղեկանալով, որ փնտրվում եմ ոստիկանության կողմից, անձամբ զանգահարել եմ ոստիկանություն և հայտնել, որ տանն եմ, և եթե պետք է, անձամբ կարող եմ ներկայանալ, բայց ասացին՝ ոչ, նման անհրաժեշտություն չկա: Սրտացավ մարդիկ ու ընկերներս զանգահարում են ու ասում, որ եթե պետք է, արի մեր ամառանոցում թաքնվի կամ էլ մեր տանը: Ինչի՞ պետք է չեղած տեղը նման բանի հավատան, որ ինձ էլ նման առաջարկություն անեն: Ի՞նչ է, որ հիմա փողոցում վատացած ու գետնին ընկած մարդու տեսնենք, պետք է խիղճներս կորցրած չմոտենա՞նք: Ինչպե՞ս կարեղ են մարդկային արժեքները նման անհիմն մեղադրանքներով զրոյացնել»,-ասել էր Հ. Հակոբյանը: Ի դեպ, նա նշեց, որ այն ընթացքում, երբ քաղաքացուն օգնություն էր ցուցաբերում իր որդու հետ, 10-ից ավելի ականատեսներ են եղել: Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ հունիսի 6-ին Վաղարշապատի հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել էին, որ գլխուղեղի ցնցում` (հարցականով) ախտորոշմամբ իրենց մոտ է բուժօգնության տեղափոխվել մի երիտասարդ, ով հայտարարել է, թե իրեն ծեծի են ենթարկել գործարար Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը և նրա որդին:

Նմանատիպ նյութեր