211652_close_icon

Սարդարապատի հուշահամալիրի տնօրենը ենթարկվեց վարչական պատասխանատվության. պարեկներին էլ ասում էր՝ «առաջին անգամ եմ այս մեքենան վարում», իսկ հետո ծիածանի կամարի տակ պոկեց «պլյոնկաները». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count30603 դիտում article-date 09:30 10-04-2025
Երեկ՝ ապրիլի 9-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակում հերթական օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզում «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի վարորդը այն վարում է մգացված ապակիներով։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի գլխավորությամբ պարզվում է, թե որ ուղղությամբ է երթևեկում նշված ավտոմեքենան ու արդեն Արմավիր-Երևան ավտոճանապարհին հայտնաբերվում է այն և տեղում պարզվում է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։

Վարորդը Արմավիրի մարզի բնակիչ 53-ամյա Կարեն Փահլևանյանն է, ով ոչ միայն ենթարկվում է վարչական պատասխանատվության, այլև պոկում է ավտոմեքենայի կողային հայելիների թաղանթը։

Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդ Կ. Փահլևանյանն աշխատում է «ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ, ՀԱՅՈՑ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆ պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ)»-ի ղեկավար-տնօրեն ու պարեկներին հայտնում էր՝ ինքն ընդունում է, որ ապակիները մգացված են, սակայն ավտոմեքենան նոր է վարում ինքը: 

Վերջում Կ. Փահլևանյանը ծիածանի կամարի տակ պոկեց «պլյոնկաները»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր