211652_close_icon

Ալթայում որսի ժամանակ հայրը սխալմամբ սպանել է որդուն

views-count2272 դիտում article-date 17:27 09-06-2015
Ալթայի հանրապետության քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ` անչափահասի սպանության փաստով: Տեղացիներից մեկը եղնիկի օպօրինի որսի ժամանակ սխալմամբ սպանել է սեփական որդուն: Քննության տվյալներով` նա կարծել է, թե իրենից որոշակի տարածության վրա գտնվող շարժվող «օբյեկտը» եղնիկ է, եւ կրակել է: Սակայն պարզվել է, որ դա եղել է նրա 14-ամյա տղան, որն այդ պահին ձի է քշել: Տղան տեղում մահացել է: Կատարվում է քննություն:

Նմանատիպ նյութեր