3001 դիտում
00:08 09-06-2015
Մահացել է խորհրդային տարիներին հայտնի էքստրասենս Ջունան
Մոսկվայում 65 տարեկանում մահացել է հեքիմ, էքստրասենս, պոետ, նկարչուհի Ջունա Դավիթաշվիլին։ Այս մասին հայտնել է դերասան Ստանիսլավ Սադալսկին` իր ֆեյսբուքյան էջում:
Ջունան խորհրդային աստղագուշակ էր և միակ գրանցված էքստրասենսը` Խորհրդային Միությունում:
Հայտնի է, որ տարբեր տարիների նրա հաճախորդներն են եղել խորհրդային գործիչներ Լեոնիդ Բրեժնևը, Իլյա Անդրոպովը, Կոնստանտին Չեռնենկոն, նկարիչ Իլյա Գլազունովը, դերասաններ Ռոբերտ դե Նիրոն ու Մարչելլո Մաստրոյանին, ինչպես նաև կինոռեժիսորներ Անդրեյ Տարկովսկին ու Ֆեդերիկո Ֆելլինին:
Ինչպես նշում են Ջունայի մտերիմները, նա այդպես էլ չկարողացավ ուշքի գալ միակ որդու մահվանից հետո, ով ավտովթարի զոհ էր դարձել:
26-ամյա Վախթանգը մահացել է 2001 թվականին:
Հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը հայտնել է, որ հուղարկավորության արարողությունը նա կվերցնի իր վրա:
Նմանատիպ նյութեր
5895 դիտում
16:58 18-01-2015
Խոսում և գուշակում է Ջունան. տեսանյութ
12395 դիտում
23:16 11-05-2015
Բացառիկ կադրեր, որոնք արգելված էին խորհրդային տարիներին. ֆոտոշարք
8865 դիտում
22:35 06-11-2015
Հին ու բարի խորհրդային տարիներ. ինչպիսին էին մեր ծնողները երիտասարդ տարիներին. ֆոտոշարք
Այս բաժնից
577 դիտում
14:54 01-02-2025
Le Parisien-ն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությանը
643 դիտում
14:35 01-02-2025
Ցուկերբերգը մտադիր է Թրամփի հարևանությամբ առանձնատուն գնել
577 դիտում
14:11 01-02-2025
ԱՄՆ-ն պետք է հսկողություն սահմանի Ուկրաինայի հարուստ հանքավայրերի վրա․ Էստոնաիայի ԱԳ նախարար