211652_close_icon
views-count847 դիտում article-date 15:56 09-06-2015

Վլադիմիր Պուտինը բանակցություններ կվարի Իտալիայի վարչապետ Մատտեո Ռենցիի հետ

Հունիսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ կվարի Իտալիայի վարչապետ Մատտեո Ռենցիի հետ, ինչպես նաև կզրուցի Սերջիո Մատտարելոյի հետ: Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, Պուտինի և Ռենցիի համար սա 2015-ի ընթացքում երկրորդ հանդիպումն է: Մինչ այդ Իտալիայի կառավարության ղեկավարը մարտի 5-ին այցելել էր Մոսկվա: Իսկ նախագահ Մատտարելոյի հետ բանակցությունները կկայանան առաջին անգամ: Իտալիայի ղեկավարության հետ հանդիպումներից բացի, Ռուսաստանի նախագահի օրակարգում Միլանում ընթացող համաշխարհային «EXPO -2015» ցուցահանդես այցելելն է: Պլանավորված է Պուտինի ելույթը ցուցահանդեսի շրջանակներում կայանալիք ռուսաստանյան օրվա բացման արարողությանը:

Նմանատիպ նյութեր