211652_close_icon
views-count1937 դիտում article-date 18:44 27-12-2016

Հաջորդ տարի Եվրամիությունն Ադրբեջանի հետ ինտենսիվ բանակցություններ կվարի. Մամեդյարով

2017թ. սկզբից Եվրամիության և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ ինտենսիվ բանակցություններ են ընթանալու: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, գրում է «Թրենդ» գործակալությունը: 2015թ. Ռիգայում կայացած «Արևելյան գործընկերության» անդամ երկրների վեհաժողովին Եվրամիությունը ներկայացրել է «Ադրբեջանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի» նախագիծը, ասել է նախարարը: Եվրամիության խորհուրդն Եվրամիության և Ադրբեջանի միջև համաձայնագրի այս նախագծի վերաբերյալ պաշտոնական բանակցություններ սկսելու մանդատն արդեն տրամադրել է: «Կարծում ենք, որ նոր փաստաթուղթը կստեղծի իրավական հիմք երկկողմ կապերը ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու և համագործակցության համակողմանի զարգացում ապահովելու համար: Այժմ ձևավորվում են համաձայնագրի պատրաստման ուղղությամբ կողմերի պատվիրակությունների կազմերը: 2017 թվականի սկզբից նախատեսվում են ինտենսիվ բանակցություններ այս հարցում»,- ասել է Մամեդյարովը:

Նմանատիպ նյութեր