211652_close_icon
views-count1076 դիտում article-date 15:21 09-06-2015

Անհայտ անձինք դյուրավառ հեղուկով լի շշեր են նետել Չեխիայի պաշտպանության նախարարի տուն

Ինչպես հայտնում է Չեխիայի ՊՆ-ն, դեռևս կիրակի օրը հարձակման է ենթարկվելում Չեխիայի պաշտպանության նախարար Մարտին Ստրոպնիցկու տունը, սակայն այս մասին տեղեկատվություն միայն այսօր է տրվում քննության շահերից ելնելով։ Անհայտ անձինք դյուրավառ հեղուկով լի շշեր են նետել նախարարի տուն, սակայն բռնկված հրդեհը հաջողվել է օպերատիվ կերպով մարել։ Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, հարձակման պահին նախարարն անձամբ տանը չի եղել։ Նախարարի անվտանգությունն այս պահին ուժեղացվում է։

Նմանատիպ նյութեր