211652_close_icon
views-count2712 դիտում article-date 23:11 14-09-2019

Աթենքի կենտրոնում անարխիստները ոստիկանների վրա հրավառ շշեր են նետել

Աթենքի կենտրոնում անարխիստները ոստիկանների վրա հրավառ նյութերով շշեր և այլ առարկաներ են նետել, տուժածներ չկան։ Բախումից հետո կալանավորվել է 16 մարդ, հայտնում է [url=https://greece.greekreporter.com/2019/09/14/anarchists-attack-police-station-with-firebombs-in-athens/]greece.greekreporter.com[/url]-ը։ Ըստ լրատվամիջոցի, մոտ 50 մարդ՝ դեմքներին սև շորերով, ցերեկը Էկսարխիա կենտրոնական շրջանում հարձակվել են ոստիկանական հատուկ նշանակության ստորաբաժանման վրա։ Ոստիկանությունում հայտնել են, որ այդ մարդիկ ոստիկանների վրա հրավառ նյութերով տասնյակ շշեր, քարեր և այլ առարկաներ են նետել։ Իրավապահները քշել են հարձակվողներին, ոչ ոք չի տուժել, կալանավորվել է 16 մարդ։ Անկարգությունները հետևել են շաբաթ օրը քաղաքի կենտրոնի լքված տներում ապրող անարխիստներին և ներգաղթյալներին այնտեղից քշելու ոստիկանական գործողությունների դեմ անցկացված երթին, որին մասնակցել է մոտ 2,5 հազար մարդ։ Հունաստանի նոր կառավարությունը խոստացել է կարգուկանոն հաստատել Էկսարխիայում, որտեղ անընդհատ գործում են անարխիստները։ Օգոստոսի վերջին ոստիկանները 4 լքված շենքեր անօրինական ներգաղթյալներից ազատելու գործողություն էին իրականացրել։ Ավելի քան 100 մարդ տեղափոխվել էր հյուրանոցներ և ներգաղթյալների համար կենտրոններ։ Ի պատասխան, անարխիստներն ակտիվացրել էին ոստիկանության հատուկջոկատայինների դեմ գործողությունները։

Նմանատիպ նյութեր