967 դիտում
21:27 10-06-2015
Վարչապետն ընդունել է ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Ճեն Չանջիի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը, ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում, գոհունակություն է հայտնել հայ-չինական հարաբերությունների դինամիկ զարգացման ընթացքից: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Չինաստանը կարևոր գործընկեր է Հայաստանի համար, և բարձրաստիճան պաշտոնական փոխայցելությունները նպաստում են միջպետական հարաբերությունների և երկկողմ համագործակցության զարգացմանը:
Ճեն Չանջին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ՀՀ վարչապետին փոխանցել ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի ջերմ ողջույնները: Նա նշել է, որ Չինաստանը կարևորում է մեր երկրի հետ տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացումը և ընդլայնումը:
Գոհունակություն հայտնելով համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքից՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Չինաստանի միջև տնտեսական, հումանիտար, տեխնիկական համագործակցության ընդլայնման, միջխորհրդարանական կապերի ամրապնդման հարցերի շուրջ: Տնտեսական կապերի սերտացման համատեքստում կարևորվել է հայ-չինական միջկառավարական առևտրատնտեսական համատեղ հանձնաժողովի գործունեությունը:
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարության կողմից Հայաստանի կառավարությանն ամենամյա անհատույց օգնություն տրամադրելու համար և իր ջերմ ողջույնները փոխանցել ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
721 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
922 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1684 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն