211652_close_icon
views-count939 դիտում article-date 21:07 10-06-2015

ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հանդիպել է կաթնամթերք արտադրող այն ընկերությունների ներկայացուցիչների հետ, ովքեր մասնագիտացված են նաև կաթի փոշու արտադրության գործում: Հանդիպմանը քննարկվել են ոլորտի ընթացիկ խնդիրները: «Այսօր մեր հանրապետությունում անհրաժեշտ է խթանել տեղական կաթի փոշու արտադրությունը: Կաթի փոշի արտադրող ձեռնարկություններում առկա են կարողություններ ու հզորություններ արտադրության ծավալների ավելացման համար, ինչը կնպաստի նաև կաթի սեզոնայնության գործոնի մեղմացմանը», – իր խոսքում նշել է նախարար Սերգո Կարապետյանը: Նախարարի համոզմամբ դա կնպաստի կաթի և կաթնամթերքի արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը, ինչը կարևոր է հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: Հանդիպմանը ներկա ընկերությունների ներկայացուցիչներն իրենց հերթին ներկայացրեցին իրենց հուզող խնդիրները` համոզմունք հայտնելով, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ ուժերով դրանց հնարավոր է տալ լուծումներ: Նախարարը նաև հորդորել է դիվերսիֆիկացնել արտադրանքի` մասնավորապես պանրի տեսականին, որը կարող է մեծ պահանջարկ ունենալ ԵՏՄ շուկայում:

Նմանատիպ նյութեր