211652_close_icon
views-count986 դիտում article-date 14:33 11-06-2015

Ռուսաստանում մահացությունը սկսել է աճել. ՌԴ վարչապետ

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը` ժողովրդագրության հարցերով սելեկտորային նիստի ընթացքում հայտարարել է, որ երկրում մահացությունը սկսել է աճել: Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, Մեդվեդևը հանձնարարել է զրույցի մասնակիցներին պարզաբանել այդ երևույթի պատճառները: «Առկա են տագնապալի միտումներ: Նախորդ տարի սկսել է աճել մահացությունը: Ընթացիկ տարվա արդեն չորս ամիսների ընթացքում` այսինքն հունվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում այդ ցուցանիշն աճել է 3,7%», - ասել է վարչապետը:

Նմանատիպ նյութեր