211652_close_icon
views-count4694 դիտում article-date 16:33 29-01-2016

Հայաստանում ծնելիությունը նվազել է, մահացությունը՝ ավելացել, ինքնասպանություններն ավելացել են, իսկ ինքնասպանության փորձերը՝ նվազել

Կենդանի ծնվածների ցուցանիշը 2015թ. ընթացքում կազմել է 41.815, ինչը 2014թ.-ի համեմատ 2 տոկոսով նվազ է: Համեմատած նախորդ տարվա հետ՝ ցուցանիշը 0.4 տոկոսով նվազել է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Նրա խոսքով, 2015թ. ծնելիության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Երեւան քաղաքում` 14.9 տոկոս: Իսկ ծնելիության ամենացածր ցուցանիշն արձանագրվել է Սյունիքի մարզում` 10.2 տոկոս: Իսկ բարձր ցուցանիշներ համեմատաբար եղել են Արարատի, Շիրակի եւ Կոտայքի մարզերում: Կ. Կույումջյանը նշեց, որ 2015թ. 27835 մահվան դեպք է արձանագրվել, ինչը 2014 թ.-ի համեմատությամբ ավելացել է 0.4 տոկոսով: 2016թ. հունվարի 1-ի դրությամբ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել է 2. 998 600 մարդ, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 12.000-ով: Նախորդ տարվա համեմատ ընդհանուր առմամբ նվազել են ծնելիության ցուցանիշները, իսկ մահացության դեպքերն ավելացել են: Նաեւ ներկայացրեց ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի ցուցանիշը: 2015թ. ինքնասպանությունների եւ ինքնասպանության փորձ կատարելու 722 դեպք է արձանագվել, ինչը 2014թ.-ի համեմատ աճել է 3.3 տոկոսով: Իսկ 2015թ ինքնասպանության 208 դեպք է եղել, ինչը 2014 թ-ի համեմատ աճել է 23.8 տոկոսով:

Նմանատիպ նյութեր