211652_close_icon
views-count1825 դիտում article-date 22:41 11-06-2015

«Հայտնիները ՝ հայ լուսանկարիչների աչքերով» ցուցահանդես

«Երևանյան ամառ-2015» եռամսյա միջոցառումների շրջանակում հունիսի 12-ին ժամը 19:00-ին Երևանի քաղաքապետարանի «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում կբացվի «Հայտնիները ՝ հայ լուսանկարիչների աչքերով» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված լուսանկարիչների միջազգային օրվան: Ցուցահանդեսում ներկայացված են 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի հայազգի շուրջ 20 լուսանկարիչներ, ովքեր, հաստատվելով այլ երկրներում, կարճ ժամանակում իրենց տաղանդի և աշխատասիրության շնորհիվ զգալի ներդրում են ունեցել տվյալ երկրի մշակութային կյանքում: Նրանցից կարելի է առանձնացնել Աբդուլլահ եղբայրներին, Անտուան Սևրուգինին, Յուսուֆ Քարշին, Արթո Գավուքին, Արա Գյուլերին, Հովհաննես Քյուրքչյանին, Գեղամ Թարվերդյանցին, Անդրանիկ Քոչարին որոնց աշխատանքներն աչքի են ընկնում բարձր վարպետությամբ և կատարելությամբ: Հայտնի այս արվեստագետները լուսանկարել են պետությունների առաջին դեմքերի, հոգևոր առաջնորդների, տարբեր ոլորտներում հանրաճանաչ մարդկանց, ինչպես նաև այսօր փաստավավերագրական մեծ արժեք ներկայացնող բացառիկ տեսարաններ: Ցուցահանդեսը Անդրանիկ և Վահան Քոչարների անձանական հավաքածուից է: Վահան Քոչարի ցանկությամբ հավաքածուն կնվիրաբերվի Երևանի պատմության թանգարանին: Ցուցահանդեսը կգործի Հունիսի 12-ից -Հուլիսի 12-ը, 2015թ.` «Հայ Արտ » մշակութային կենտրոնում

Նմանատիպ նյութեր