211652_close_icon
views-count4253 դիտում article-date 09:46 12-06-2015

Այն, որ Խաչատրյանները ողջ գերդաստանով են մասնակցել երկու հոգու ծեծին, կարելի էր ի սկզբանե կռահել. Ժողովուրդ

«Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և նրա ընկերների կողմից Մուշեղ և Հարություն Ջաքարյաններին ծեծելու պատմությունը մինչ օրս չի պարզաբանվել: «Ժողովուրդ»-ին հաջողվել է պարզել այս պատմության մի շարք մանրամասներ: Այն, որ Խաչատրյանները ողջ գերդաստանով են մասնակցել երկու հոգու ծեծին, կարելի էր ի սկզբանե կռահել: Բայց ամենազարհուրելին ոստիկանների պահվածքն է: Զաքարյան եղբայրներին ծեծելուց հետո Տիգրան Խաչատրյանը «զորքի» հետ Մուշեղին տարել է քիչ հեռու գտնվող հանգստյան տան տարածք, եղբայրը՝ Հարությունը, ծեծված և անգիտակից վիճակում մնացել է դաշտում ընկած: Նշված տարածք ժամանած ոստիկանները ոչ թե զբաղվել են տուժածներին անմիջապես հիվանդանոց տեղափոխելով, ծեծկռտուքի մասնակիցներին բերման ենթարկելով, այլ շրջափակել են հանգստյան տարածքը, Մուշեղին «գերի» վերցրել և սպասել մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ժամանելուն: Իհարկե, դեպքից հետո Գորիսի ոստիկանապետը հեռացվեց աշխատանքից, բայց գործով կան «անհետացած» մարդիկ»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր