211652_close_icon
views-count5944 դիտում article-date 16:35 09-07-2015

32-ամյա Լիլիթը հարբած վիճակում ոտքերով, ձեռքերով, քարով և մալուխով ծեծել է տաքսու վարորդին եւ ոչ միայն. փայտերով ծեծին միացել են նաեւ եղբայրն ու մայրը

32-ամյա Լիլիթ Դավթի Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում, նստելով Երևան քաղաքի բնակիչ Դանիել Պողոսյանի «Սամանդ» մակնիշի Տ 85 26 պետ.համարանիշի տաքսի ավտոմեքենան և հասնելով Երևան քաղաքի Շիրակի 45 օժանդակ տնտեսության հասցեում գտնվող իրենց տան մոտ` ուղեվարձի վճարի հետ կապված վիճաբանության մեջ է մտել Դանիել Պողոսյանի հետ: Վիճաբանության ընթացքում դիտավորությամբ ոտքերով, ձեռքերով, քարով և մալուխով հարվածներ է հասցրել Դ. Պողոսյանի դեմքին, գլխին, ձեռքերին և վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառել թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով: Բացի այդ, Լ. Մանուկյանը վերը նշված վիճաբանության ժամանակ, Դ. Պողոսյանի գույքը վնասելու դիտավորությամբ, ոտքերով և քարերով հարվածել է վերջինիս ավտոմեքենայի ետևի 2 լուսարձակներին, վնասել դրանք, այնուհետև բարձրանալով նշված ավտոմեքենայի շարժիչի ծածկոցի վրա` մի քանի անգամ դիտավորությամբ ոտքերով հարվածել է ծածկոցին, որից հետո ոտքերով հարվածել է դիմապակուն, վնասել այն` Դ. Պողոսյանին պատճառելով ընդհանուր զգալի չափերի` 78.000 ՀՀ դրամի գույքային վնաս: Այնուհետեւ եկել է նրա եղբայրը՝ Արմեն Դավթի Մանուկյանը, միջամտել է վիճաբանությանը, դիտավորությամբ փայտով հարվածներ է հասցրել Դ. Պողոսյանի ձեռքերին, գլխին, պարանոցին և մեջքին` վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառել միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով: Եկել է նաեւ նրանց մայրը՝ Անուշ Զաքարյանը եւ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. նոյեմբերի 8-ին, ժամը 03:30-ի սահմաններում նույնպես վիճաբանության է բռնվել Դ. Պողոսյանի հետ, որի ընթացքում ոտքերով, ձեռքերով և փայտով դիտավորությամբ հարվածներ է հասցրել վերջինիս դեմքին, գլխին և մարմնի տարբեր մասերին: Լիլիթ Մանուկյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 եւ 185 հոդվածի 1-ին մասով: Արմեն Մանուկյանի դեմ՝ 113 հոդվածի 1-ին մասով, իսկ Անուշ Զաքարյանի դեմ՝ 117 հոդվածի հատկանիշներով: Նրանց դեմ խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր