211652_close_icon
views-count1890 դիտում article-date 10:42 12-06-2015

Գարեջրի և հանքային ջրերի առաքիչները արդեն իսկ տեղեկացրել են, որ նոր ապրանքը թանկացված գներով են ստանալու. Ժողովուրդ

««Ժողովուրդ»-ը երեկ տեղեկացրել էր, որ գարեջրի առաքիչները հանրային սննդի սպասարկման օբյեկտներին արդեն իսկ տեղեկացնում են, որ նոր ապրանքը թանկացված գներով են ստանալու: Պարզվում է՝ հանրային սննդի սպասարկման օբյեկտներին թանկացման «ավետիս» են հաղորդել նաև հանքային ջրերի առաքիչները: Մասնավորապես, թանկացման մասին արդեն իսկ զգուշացրել են «Ջերմուկ» հանքային և «Բյուրեղ» աղբյուրի ջրերը առաքողները: Ի դեպ, երբ պարզաբանում ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը դիմեց նշված գործարանի պատասխանատուներին, այնտեղից մեզ պատասխանեցին, որ նման բան չկա, և իրենց ապրանքը չի թանկացել»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր