7279 դիտում
16:01 20-04-2018
Չնական «New Yida» ընկերությունը Հայաստանում հանքային ջրերի գործարան է հիմնում
Բիզնես Արմենիայի աջակցությամբ չինական կապիտալով «Նյու Յիդա» ընկերությունը Հայաստանում մինչև 5 միլիոն դոլար է ներդնում հանքային ջրերի շշալցման ու արտադրության նոր գործարան հիմնելու նպատակով։ Այս մասին փաստաթուղթը ստորագրել են «Նյու Յիդա» ընկերության գործադիր տնօրեն Լուո Գանգը և Բիզնես Արմենիայի Գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը։
«Նյու Յիդա» ընկերության հիմնադիր Yida Group-ը միջազգային դիվեսիֆիկացված ներդրումային կազմակերպություն է, որը կենտրոնացած է արտադրության տարբեր ոլորտներում։
Գործարանի կառուցման համար ընկերությունը դիտարկում է Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքում գտնվող տարածքի ձեռք բերման հեռանկարը։ Բիզնես Արմենիայի Գործարարների աջակցության խմբի մասնագետները ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ համագործակցությամբ չինացի գործարարներին ներկայացրել են մի քանի հանքահորեր։ Ներդումային ծրագրի ուսումնասիրության փուլի ընթացքում ներգրավված են եղել Հանրապետական երկրաբանական ֆոնդի մասնագետները։
«Գործարարների աջակցության մեր թիմն ամենօրյա ռեժիմով աշխատում է ներդրողների հետ՝ հանքային ջերերի գործարանի հիմնման և արտադրությունը սկսելու համար։ Բիզնես Արմենիան շարունակելու է աջակցությունը նաև հետներդրումային ամբողջ շրջանում»,- նշել է Բիզնես Արմենիայի Գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը։
«Հայաստանի քանհային ջրերի որակը վստահություն է հաղորդում, որ արտադրությունը հաջողություն կունենա և սպառման խնդիր չի լինի։ «Նյու Յիդան» նպատակ է դրել հայկական հանքային ջուրը ճանաչելի դարձնել չինական շուկայում։ Իսկ ներդրումային ծրագիրը նաև սոցիալական ազդեցություն կունենա մերձակա համայնքների համար»,- նշել է «Նյու Յիդա» ընկերության գործադիր տնօրեն Լուո Գանգը։
Հանրային կապերի թիմ
Նմանատիպ նյութեր
8097 դիտում
18:23 01-11-2019
Մի քանի ամսից Հանքավանում կբացվի խմելու հանքային ջրերի խոշոր գործարան մինչև 200 աշխատատեղով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3503 դիտում
14:58 01-12-2015
«Դիլիջան» հանքային ջրերի գործարանի անակնկալն ամանորի նախաշեմին
Այս բաժնից
715 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
586 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
541 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին