211652_close_icon
views-count2015 դիտում article-date 12:02 12-06-2015

Բաքուն թույլ չի տվել Guardian-ի թղթակցին մուտք գործել Ադրբեջան և մեկնաբանել եվրոխաղերը

Ադրբեջանի իշխանություններն արգելել են բրիտանական Gardian պարբերականի թղթակից Օուեն Գիբսոնին Եվրոպական առաջին խաղերը լուսանաբանելու նպատակով մուտք գործել Ադրբեջան: Ինչպես հաղորդում է Guardian-ը, Օուենը դեռ այս տարվա հունվարին էր հավատարմագրման համար դիմել Ադրբեջանի իշխանություններին և տոմս էր գնել՝ այդ երկիր մեկնելու համար, սակայն բազմաթիվ հարցումներից հետո հունիսի 5-ին օպերացիոն հանձնաժողովը հայտնել է նրան, որ Ադրբեջանի պետական մարմինները դեռ քննարկում են նրա հավատարմագրման հայտը, իսկ թռիչքից 3 ժամ առաջ տեղեկացնում են, որ նա չի կարող մեկնել Ադրբեջան: Ինչպես պնդում է թերթը, դա կապված է նախորդ տարվա դեկտեմբերին եվրոպական խաղերի նախապատրաստման վերաբերյալ Օուենի պատրաստած հոդվածի հետ, որում հեղինակը ներկայացրել էր Ադրբեջանում խոսքի ազատության ճնշման բազմաթիվ փաստեր: Օուենը նաև հանդիպել էր հայտնի լրագրող Խադիջա Իսմայլովայի հետ, ինչը դուր չէր եկել Ադրբեջանի ղեկավարությանը:

Նմանատիպ նյութեր