605 դիտում
13:02 12-06-2015
Ռումինիայի տրանսպորտի նախարար իր կոպիտ արտահայտության պատճառով հրաժարական է տվել
Ռումինիայի տրանսպորտի նախարար Յոհան Ռուսը հրաժարական է տվել` արտագնա աշխատանքի մեկնող ռումինացիների մասին կոպիտ արտահայտության հետ կապված սկանդալի պատճառով: Նա հայտարարել է, որ մինչ տղամարդիկ խղճուկ գումար են վաստակում դրսում, նրանց երեխաները հանցագործներ, իսկ կանայք` մարմնավաճառ են դառնում:
Երկրի վարչապետ Վիկտոր Պոնտան Facebook-ի էջում գրել է, որ ընդունել է նախարարի հրաժարականը և զղջում է տեղի ունեցածի համար: Այս պատմությունը բարդացրել է վարչապետի վիճակը` կապված կառավարությանը վստահության այսօրվա քվեի հետ:
Նշենք, որ Պոնտան մեղադրվում է փաստաթղթեր կեղծելուն մասնակցելու, փողերի լվացման և հարկերից խուսափելու մեջ: Ինքը` վարչապետը, մեղադրանքները մերժում է:
Նմանատիպ նյութեր
2768 դիտում
17:34 06-09-2017
Ռումինիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել սխալ տեղեկություն տարածելու համար
4077 դիտում
18:38 16-01-2018
Ռումինիայի վարչապետը հրաժարական է տվել
Այս բաժնից
805 դիտում
17:25 01-02-2025
Կրեմլի հետ «շատ լուրջ» քննարկում է ընթանում. Թրամփ
907 դիտում
16:52 01-02-2025
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարող է սրվել տարվա 2-րդ կեսին. Stratfor
736 դիտում
16:23 01-02-2025
Իսրայելը մեծ սխալ կգործի, եթե հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին. Արաղչի