25165 դիտում
14:56 12-06-2015
Սիրված մտավորական, բժիշկ և մեծատառով մարդ Կառլեն Եսայանի մասին կարելի է ասել՝ ինձ բացակա չդնեք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 12-ին, Երևանի քաղաքային պանթեոնում հարգանքի տուրք մատուցվեց 1 տարի առաջ այս [url=https://shamshyan.com/hy/article/2014/06/13/17414/]օրը [/url]կյանքից հեռացած ՀՀ վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանի հիշատակին:
Սիրված մարդու, ծնողի, մտավորական-բժշկի շիրիմին էին այցելել մեծ թվով քաղաքացիներ, մտավորականներ, նրա գործընկերները, դատական-իրավական համակարգի, օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, առողջապահության համակարգում մեծ ավանդ ունեցող աշխատակիցներ, ինչպես նաև այն քաղաքացիները, որոնց մահվան ճիրաններից փրկել է Կ. Եսայանը:
Անցկացվեց հիշատակի արարողություն և տեղին է հիշել մեծն Համո Սահյանի հայտնի՝ «Ինձ բացակա չդնեք» բանաստեղծությունը.
«Ձեր լռությունը զնգում,
Զրնգում է ձորով մեկ,
Ձեր լռության համերգում
Ինձ բացակա չդնեք:
Համբերություն եմ ասում,
Ակնարկներս կրկնեք,
Համբերության հանդեսում
Ինձ բացակա չդնեք:
Ձեր շուրջը ամպ է, կայծակ,
Քնով չանցնեք, չքնեք:
Քնեցիք էլ, արթնացաք,
Ինձ բացակա չդնեք:
Թվում է, թե կամենաք,
Մի օր երկինք կթռնեք…
Ձեր թռիչքի ժամանակ
Ինձ բացակա չդնեք:
Ձեր պնդության պաշարով
Դուք աշխարհներ կսնեք,
Իմ մեղմության պատճառով
Ինձ բացակա չդնեք:
Ես եմ քարե պատարագ
Ձեզնից սերված, ընդունեք,
Դուք, ձեր կամքին հակառակ,
Ինձ բացակա չդնեք:
Ոչ խոստումներ, ոչ երդում,
Չսպասեք ու չքննեք…
Անվերջ, անշարժ ձեր երթում
Ինձ բացակա չդնեք»:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այսօր քաղաքացիները նաև այցելեցին Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Ֆրիտյոֆ Նանսենի անվան թանգարան և Սուրբ Աստվածածին եկեղեցի, որը կառուցվել է երջանկահիշատակ Կառլեն Եսայանի և նրա կնոջ Սառա Եսայանի հովանավորությամբ:
Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ քաղաքային պանթեոնից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 231+
231+
Նմանատիպ նյութեր
21560 դիտում
20:58 13-06-2014
Սիրված մարդ ու վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանի հոգեհանգստին մարդկանց հոսքը չէր դադարում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
23995 դիտում
20:58 07-02-2021
Համո Սահյան՝ «Ինձ բացակա չդնեք». արտասանում է սիրված դերասան Նիկոլայ Եղիազարյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2008 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)