966 դիտում
16:32 12-06-2015
Բրյուսելում տեղի է ունեցել հայ-բելգիական գործարար համաժողով
Հունիսի 11-ին Բրյուսելում կայացավ «Համագործակցության հնարավորություններ Հայաստանի և Բելգիայի միջև» խորագրով գործարար համաժողով, որը կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Բելգիայում ՀՀ դեսպանության կողմից` Հայաստանի զարգացման հիմնադրամի և Բելգիա-հայկական առևտրի պալատի հետ միասին` Վալոնիայի արտահանման և ներդրումների, Ֆլանդրիայի ներդրումների և առևտրի գործակալությունների ու Բրյուսելի առևտրի պալատի հետ համագործակցաբար:
Միջոցառմանը մասնակցում էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորած պատվիրակությունը: Բացի վերոնշյալ կազմակերպություններից, համաժողովին մասնակցում էին շուրջ երեք տասնյակ բելգիական առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ:
Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանն իր բացման խոսքում նշեց, որ հայ-բելգիական բարեկամական հարաբերությունները, բարձր մակարդակի երկխոսությունն ու ակտիվ շփումները բարենպաստ պայմաններ են տնտեսության բոլոր բնագավառներում գործարար կապերի հաստատման ու զարգացման համար: Դեսպան Մարգարյանը նշեց նաև, որ Բելգիան ավանդաբար կարևոր առևտրային գործընկեր է հանդիսացել Հայաստանի համար, և Հայաստանը հետաքրքրված է` ընդլայնել իր ներկայությունը բելգիական շուկայում, ինչպես նաև ներգրավել բելգիական ներդրումներ:
Համաժողովի մասնակիցներին ուղղված իր ելույթում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ներկայացրեց Հայաստանի տնտեսական զարգացման հայեցակարգային մոտեցումները և հիմնական ուղղությունները` ընդգծելով այն առավելությունները, որ ՀՀ տնտեսությունն ունի ԵԱՏՄ անդամակցության, ԵՄ և այլ տարածաշրջանների հետ տնտեսական համագործակցության ներդաշնակ զարգացման արդյունքում: Նախարարը նշեց, որ այսպիսի բազմակողմ ներգրավվածությունը լուրջ առավելություններ է ստեղծում Հայաստանում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար:
Համաժողովի ընթացքում Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը ներկայացրին Հայաստանում ներդրումային գործունեության ծավալման միջավայրը և կոնկրետ առաջարկներ:
Այնուհետև ներկա գործարարների մասնակցությամբ շահագրգիռ քննարկումներ ծավալվեցին: Մի շարք բելգիական ընկերությունների հետ քննարկվեցին նրանց առանձին ծրագրերն ու նախագծերը, ձեռք բերվեցին առաջիկայում Հայաստան այցելելու պայմանավորվածություններ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
454 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1060 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
733 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել