982 դիտում
13:34 20-10-2015
Բրյուսելում կայացավ «Հայաստանի և Բելգիայի միջև համագործակցության հնարավորությունները» խորագրով գործարար համաժողով
Հոկտեմբերի 19-ին Եվրոպայում հայկական տեղեկատվական և հեռահաղորդակցության արշավի շրջանակներում Բրյուսելում կայացավ «Հայաստանի և Բելգիայի միջև համագործակցության հնարավորությունները» խորագրով գործարար համաժողով, որը կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Բելգիայում ՀՀ դեսպանության և առևտրական կցորդի, Վալոնիայի արտահանման և ներդրումների գործակալության, Ագորիա բիզնես ակումբի, Ֆլամանդրիայի ներդրումների և առևտրի գործակալության, ՀԲԸՄ Եվրոպայի մասնաճյուղի կողմից` Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համագործակցաբար:
Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ Բելգիայում ՀՀ դեսպան, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար Թաթուլ Մարգարյանը: Ողջունելով Եվրոպայում հայկական տեղեկատվական և հեռահաղորդակցության արշավի նախաձեռնողներին` դեսպանն իր խոսքում, մասնավորապես, ասաց.
«Տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտը Հայաստանի տնտեսության արագ զարգացող ճյուղերից մեկն է: Անկախությունից ի վեր մեր ձգտումն է եղել ձևավորել ժամանակակից գիտության վրա հիմնված տնտեսություն` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ գիտատար ոլորտները, ինչպես նաև` որակյալ աշխատուժը, ավանդաբար հանդիսացել են Հայաստանի տնտեսական բարեկեցության հիմքը, և այն, որ Հայաստանը ոչ առանց հիմքի կոչել են Խորհրդային Միության «Սիլիկոնային հովիտ»:
Համաժողովի մասնակիցներին ողջունեցին Վալոնիայի արտահանման և ներդրումների գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Շանտալ Դե Բլուն, «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն և «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ»-ի հիմնադիր Վահան Շաքարյանը:
Միջոցառման ընթացքում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության կողմից ներկայացվեցին Հայաստանի, իսկ բելգիական Ագորիա բիզնես ակումբի ու Վալոնիայի «Աժանս դու Նումերիք» ընկերության կողմից` Բելգիայի տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտի զարգացման առանձնահատկությունները և միտումները, ինչը բացառիկ հնարավորություն ստեղծեց հայկական ընկերությունների համար` տեղում ծանոթանալու և գործընկերության հեռանկարային ծրագրեր քննարկելու ոլորտի պատասխանատուների հետ:
Եվրոպական միության ՓՄՁ գործադիր գործակալության կողմից ներկայացվեցին Ձեռնարկությունների եվրոպական ցանցը և COSME ծրագիրը, որոնք հնարավորություն են ընձեռում հայկական ընկերություններին` ստանալու ֆինանսական և խորհրդատվական աջակցություն` ՓՄՁ ոլորտում գործունեություն ծավալելու և համապատասխան ծրագրեր իրականացնելու համար:
Համաժողովին քննարկվեցին Հայաստանում և Բելգիայում ՏՀՏ ոլորտի առկա ձեռքբերումները, ՏՏ ոլորտում հայ-բելգիական համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները, իրականացվեց փորձի փոխանակում: Միջոցառման ավարտին հանդիպումներ կայացան Հայաստանը և Բելգիան ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչների միջև, որին հաջորդեց ՏՀՏ արշավի մասնակիցների և հյուրերի պատվին տրված ընդունելություն:
Նմանատիպ նյութեր
6017 դիտում
21:24 08-06-2017
Հայաստանի և Իտալիայի արտաքին գործերի նախարարությունների նախաձեռնությամբ Հռոմում կայացավ գործարար համաժողով
966 դիտում
16:32 12-06-2015
Բրյուսելում տեղի է ունեցել հայ-բելգիական գործարար համաժողով
Այս բաժնից
460 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
481 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1090 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN