773 դիտում
20:26 12-06-2015
Գալուստ Սահակյանն ընդունել է ԼՂՀ ԱԺ նախագահին
Հունիսի 12-ին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին:
Ողջունելով հրուրին՝ Գալուստ Սահակյանը շնորհավորել է նրան ԼՂՀ ԱԺ նախագահ վերընտրվելու կապակցությամբ: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է ԼՂՀ-ում ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացված խորհրդարանական ընտրությունները, ինչը բարձր է գնահատվել նաեւ դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպությունների կողմից: Գալուստ Սահակյանը նշել է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցը մշտապես ՀՀ խորհրդարանի ուշադրության կենտրոնում է:
Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ հարաբերությունների առավել ընդլայնումն ու խորացումը:
ԼՂՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ջերմ ընդունելության ու արդյունավետ համագործակցության համար: Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել երկու խորհրդարանների մշտական հանձնաժողովների միջեւ ձեւավորված սերտ համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ խորհրդարանի եւ ԼՂՀ խորհրդարանի միջեւ կնքված համաձայնագրի զարգացման շուրջ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
Նմանատիպ նյութեր
772 դիտում
16:01 08-12-2014
Գալուստ Սահակյանն ընդունել է Ուրուգվայի Սենատի նախագահին
719 դիտում
14:59 25-04-2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Հունաստանի խորհրդարանի նախագահին
607 դիտում
17:58 26-06-2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Ավստրիայի Ժողովրդական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահին
Այս բաժնից
802 դիտում
17:25 01-02-2025
Կրեմլի հետ «շատ լուրջ» քննարկում է ընթանում. Թրամփ
904 դիտում
16:52 01-02-2025
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարող է սրվել տարվա 2-րդ կեսին. Stratfor
733 դիտում
16:23 01-02-2025
Իսրայելը մեծ սխալ կգործի, եթե հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին. Արաղչի