78909 դիտում
19:08 12-06-2015
«Թուրքը տեսներ՝ կլացեր». Սարգսյանների ընտանիքի երեխան գիշերը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկները, իմանալով պետպատվերի մասին, չեն օգնել
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ին է դիմել Երեւանի բնակիչ Մհեր Սարգսյանը եւ հայտնել, որ այս գիշեր իր թոռներից մեկին՝ 11-ամյա Մհեր Սարգսյանին, տեղափոխել են հիվանդանոց: Երեխան նախորդ օրն արեւահարվել է: Սկզբում տեղափոխել են Արաբկիրի բժշկական կենտրոն, որտեղ ասել են, թե՝ «մեր հիվանդը չի»:
«Գիշերը 3 անգամ շտապօգնություն կանչեցինք: Երեխան ալերգիկ է: Մուրացանի բժշկական կենտրոնում պետք է սիստեմա միացնեին եւ օգնություն ցույց տային: Բայց ասեցին, որ համապատասխան բժիշկը մի ամսից կգա: Ուրեմն բժիշկ չունե՞ն: Սկզբից ասեցին՝ գիտե՞ք, որ վճարովի է: Հետո բժշկուհին իմացավ, որ երեխայի ընտանիքը նպաստ է ստանում եւ պետք է պետպատվերով բուժվի, եւ հրաժարվեց օգնել՝ էլի ասելով, որ իրենց հիվանդը չի: Թոռանս տվին տղուս ձեռն ու տենց վատ վիճակում ուղարկին տուն»,-պատմեց Մ. Սարգսյանը:
Նա նշեց, որ հազիվ գումար են գտել, ՙանալգին՚ եւ ՙդիմիդրոլ՚ գնել, որպեսզի տղան կարողանա գոնե քնել: «Որ հիվանդանոցը տարան՝ գցեցին մեկը մյուսի վրա: Իրանց խիղճը կտրվի: Երեխային եդ վիճակում թողեցին: Ի՞նչ անենք: Գիշերով զանգում ենք Առողջապահության նախարարության թեժ գծին՝ ասում են՝ զանգեք պոլիկնինիկա: Բայց գիշերվա չորսին բա՞ց են պոլիկնինիկաները: Երեխայի վիճակը թուրքը տեսներ՝ կլացեր՚,-հավելեց մեր զրուցակիցը:
11-ամյա Մհերի ընտանիքի անդամները խնդրում են երեխային համապատասխան բուժօգնություն ցուցաբերել, թեեւ հույս չունեն, որ Առողջապահության նախարարությունը կամ Քաղաքապետարանը կաջակցեն:
Երեխայի պապիկի՝ Մհեր Սարգսյանի հեռախոսահամարն է՝ 094 81 16 45
Նմանատիպ նյութեր
10782 դիտում
23:49 13-06-2015
Առողջապահության նախարարությունը օպերատիվորեն արձագանքում է «Թուրքը տեսներ՝ կլացեր» հրապարակմանը
8985 դիտում
00:15 21-11-2020
Մեր ընտանիքի անունից ցավակցություն եմ հայտնում Սարգսյանների սգակիր ընտանիքին.Նիկոլ Փաշինյան
12188 դիտում
17:56 04-11-2017
Ժոզե Մոուրինյո. Մեկ ուրիշ մարզիչ իմ տեղը կլացեր
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»