211652_close_icon
views-count10782 դիտում article-date 23:49 13-06-2015

Առողջապահության նախարարությունը օպերատիվորեն արձագանքում է «Թուրքը տեսներ՝ կլացեր» հրապարակմանը

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color] էլեկտրոնային կայքում հունիսի 12-ին [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/12/56274/]հրապարակված[/url] «Թուրքը տեսներ՝ կլացեր». Սարգսյանների ընտանիքի երեխան գիշերը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկները, իմանալով պետպատվերի մասին, չեն օգնել» նյութի կապակցությամբ հայտնում ենք, որ քաղաքացին ՀՀ առողջապահության նախարարության «թեժգիծ» ծառայություն դիմել է հունիսի 12-ին,ժամը 16.00-ի սահմաններում: Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարության «թեժգիծ» ծառայությունն աշխատում է ձայնագրման մեխանիզմով և տվյալ խոսակցության ձայնագրությունն առկա է համակարգում: Զանգահարողը հայտնել է, որ թոռնիկը ջրավազանում լողանալուց արևահարվել է և ունի թեթև այրվածքներ առավոտից մինչ այդ ժամը քնած է: Նա դժգոհել է, որ գիշերվա ընթացքում երեխային տեղափոխել են «Արաբկիր» և «Մուրացան» բժշկական կենտրոններ, որտեղ օգնություն չեն ցուցաբերել: Քաղաքացուն առաջարկվել է դիմել տեղամասային բժշկին կամ շտապօգնության ծառայությանը՝ համապատասխան բժշկական կենտրոն տեղափոխելու համար: Երեխային չհոսպիտալացնելու առնչությամբ բժշկական կենտրոններից ստացել ենք պարզաբանում, ըստ որի՝ երեխան նախ «Շտապ բժշկական օգնություն» ՓԲԸ-ի միջոցով տեղափոխվել է «Արաբկիր» ԲՀ: Բժշկական խորհրդատվությունից հետո երեխան տեղափոխվել է «Ճառագայթաին բժշկության և այրվածքաբանության» ԳՀԿ, որտեղ երեխայի մոտ ախտորոշվել է 1-ին աստիճանի թեթև այրվածք: Երեխային ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն` ողջ ծավալով: Նա հիվանդանոցային բուժման կարիք չի ունեցել: Հիվանդանոցից երեխան դուրս է եկել ծնողների ցանկությամբ: Այնուհետև նորից «շտապ բժշկական օգնություն» կանչ է տրվել, այս անգամ ծնողների պնդմամբ երեխան տեղափոխվել է «Մուրացան» ԲԿ, որտեղ բժշկական խորհրդատվությունից հետո, ստանալով նշանակումները, ծնողները երեխայի հետ վերադարձել են տուն: ՀՀ Առողջապահության նախարարություն

Նմանատիպ նյութեր