Պետությունը պետք է ազգայնացնի բաշխիչ էլեկտրացանցերը. բնականաբար մենք մեզանից երբեք չենք գողանա. ՀԱ
«Հայոց Աշխարհ» օրաթերթը գրել է. «Ես ունեմ այս իրավիճակի լուծման պարզ ու գործուն առաջարկ: Իսկ լուծումը հետևյալն է. պետությունը պետք է ազգայնացնի բաշխիչ էլեկտրացանցերը: Ասեմ, որ ես ժամանակին խորհրդարանում առաջարկ եմ ներկայացրել ընդունել ազգայնացման մասին օրենք: Ցավոք, առաջարկս նենգափոխվեց ու ընդունվեց պետական կարիքների մասին ինչ-որ օրենք: Մինչդեռ աշխարհի բոլոր նորմալ երկրներն ունեն ազգայնացման մասին օրենք:
Եվ ուրեմն, առաջարկս է ստեղծել բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը կբախշվեն բնակչությանը, այսինքն` մենք ինքներս կդառնանք բաժնետերեր, ինքներս էլ կիրականացնենք վերկահսկողություն: Բնականաբար մենք մեզանից երբեք չենք գողանա, ինչպես այսօր մեզանից գողանում է մասնավոր ընկերությունը»,- համոզված է տնտեսագետ ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ»: