9711 դիտում
10:52 21-07-2017
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցով մեզ որևէ մեկը չի դիմել և, բնականաբար, մենք այս հարցը չենք էլ քննարկել. Նարիա Զոհրաբյան. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն օրերս հայտարարել է, որ ո՛չ ավելի, ո՛չ պակաս Հայաստանը պետք է ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսի։ Ասվածն էլ շտապել է «պեչատել» նույն խմբակցության պատգամավոր Արամ Զ. Սարգսյանը։
Իսկ թե արդյոք նման նախաձեռնության դեպքում՝ «Ելքին» կսատարի մյուս խորհրդարանական ընդդիմությունը՝ «Ծառուկյան» դաշինքը, «Իրավունքը» հետաքրքրվել է ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» դաշինքի խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից։
«Կարծում եմ՝ այս պահին սա «Ելք» դաշինքի երկու պատգամավորի՝ Էդմոն Մարուքյանի ու Արամ Զ. Սարգսյանի առաջարկն է, և հեևելով «Ելքի» մեր մյուս գործընկերների տարբեր դիտարկումներին՝ նշյալ հարցի վերաբերյալ կարելի է ասել, որ նրանք ունեն տարբեր դիրքորոշումներ։ Ուստի չեմ կարծում, որ սա «Ելք» դաշինքի պաշտոնական առաջարկն է։ Հետևաբար, նման հարցով մեզ որևէ մեկը չի դիմել և, բնականաբար, մենք այս հարցը չենք էլ քննարկել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6829 դիտում
17:32 03-10-2017
ԱԺ–ն քննարկել է ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը
1206 դիտում
10:16 13-06-2015
Պետությունը պետք է ազգայնացնի բաշխիչ էլեկտրացանցերը. բնականաբար մենք մեզանից երբեք չենք գողանա. ՀԱ
9036 դիտում
10:42 04-10-2017
ԱԺ-ն մերժեց ԵԱՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալու հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ԵԼՔ-ի առաջարկը. Tert.am. ՈՒՂԻՂ
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3220 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը