8120 դիտում
11:23 13-06-2015
Գաստիկի, Ծգլի եւ Տլեի դեմ հերթական դատական որոշումն է կայացվել
Երրորդմասցի Լյովիկի եւ նրա ընկերների [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/04/44978/]սպանության [/url]մեջ մեղադրվողներ Վահան Հակոբյանի` Գաստիկի, Սարգիս Գրիգորյանի` Ծգլի եւ Սարգիս Հախանումյանի` Տլեի կալանքի որոշումը Վերաքննիչ դատարանը մերժել է փոխել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրանց փաստաբան Երվանդ Վարոսյանը:
«Վերաքննիչ 3 բողոքներն էլ մերժել են: Օրինական ուժի մեջ են թողնվել առաջին ատյանի դատարանի որոշումները՝ 3 ամբաստանյալներին կալանքի տակ պահելու ժամկետները երկարացնելու մասին»,- նշեց փաստաբանը եւ ավելացրեց, որ դրանք ստանալուց հետո պատրաստվում են բողոքարկել Վճռաբեկ դատարանում:
Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ մարտի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն ինքնակամ ներկայացել էին 2015 թ. մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված առանձնապես ծանր հանցագործության համար ՀՀ քրեական օրենսգրքի 104 և 235 հոդվածների հատկանիշներով մեղադրվող՝ 1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանը (մականունը՝ Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանը (մականունը՝ Տլե) և 1984 թ. ծնված Վահան Հակոբյանը (մականունը՝ Գաստիկ):
Նմանատիպ նյութեր
17150 դիտում
18:12 15-04-2015
Գաստիկի, Ծգլի եւ Տլեի մասով վերաքննիչը որոշումը կայացրեց
14988 դիտում
16:54 14-05-2015
Ինչ ընթացք է ստանում Երրորդմասցի Լյովիկի եւ նրա ընկերների սպանության մեջ մեղադրվող Ծգլի, Տլեի եւ Գաստիկի գործը
Այս բաժնից
889 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
784 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին