14988 դիտում
16:54 14-05-2015
Ինչ ընթացք է ստանում Երրորդմասցի Լյովիկի եւ նրա ընկերների սպանության մեջ մեղադրվող Ծգլի, Տլեի եւ Գաստիկի գործը
Երրորդմասցի Լյովիկի եւ նրա ընկերների սպանության մեջ մեղադրվողներ Վահան Հակոբյանի` Գաստիկի, Սարգիս Գրիգորյանի` Ծգլի եւ Սարգիս Հախանումյանի` Տլեի գործով, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով, կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել: Նման միջնորդությամբ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանին է դիմել նախաքննական մարմինը` ԱԱԾ-ն:
Ավելի վաղ փաստաբան Լուսինե Սահակյանը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է Երրորդմասցի Լյովիկի եւ նրա ընկերների սպանության մեջ մեղադրվողներ Գաստիկի, Ծգլի եւ Տլեի կալանքի որոշման դեմ բողոքը: Նա դատարանի որոշումը ապօրինի էր որակել եւ նշել, որ վճռաբեկ դատարան բողոք են ներկայացնելու:
Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը[url=https://shamshyan.com/hy/article/2015/03/26/47467/] հայտնել էր[/url], որ մարտի 23-ին ինքնակամ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն էին ներկայացել 2015 թ. մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված առանձնապես ծանր հանցագործության համար ՀՀ քրեական օրենսգրքի 104 և 235 հոդվածների հատկանիշներով մեղադրվող՝ 1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանը (մականունը՝ Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանը (մականունը՝ Տլե) և 1984 թ. ծնված Վահան Հակոբյանը (մականունը՝ Գաստիկ):
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
805 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
640 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
751 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված