211652_close_icon
views-count7193 դիտում article-date 12:52 13-06-2015

Բաքու-2015. Ստեփան Մարյանյանը հաղթեց ադրբեջանցուն եւ Ամոյանին բրոնզե մեդալի շանս տվեց

Բաքվում մեկնարկած Եվրոպական առաջին խաղերում, հունահռոմեական ոճի ըմբշամարտի 59 կգ քաշային կարգում Ռուսաստանի ներկայացուցիչ Ստեփան Մարյանյանը կիսաեզրափակչում 11:3 հաշվով հաղթեց ադրբեջանցի Էլման Մուխտարովին և դուրս եկավ եզրափակիչ: Քանի որ քառորդ եզրափակչում Ստեփան Մարյանյանը հաղթել էր հայաստանցի Ռոման Ամոյանին, ապա վերջինս հնարավորություն ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար: Սփոփիչ գոտեմարտում նրա առաջին մրցակիցը կլինի ն դանիացի Տոբիաս Ֆոնեսբեքը: [b]Հիշեցնենք ըմբշամարտի մարզաձեւում հայ մարզիկների մրցելույթների օրերն ու քաշային կարգերը. Հունահռոմեական ըմբշամարտ Ռոման Ամոյան (59կգ) Կարապետ Չալյան (75կգ) Մաքսիմ Մանուկյան (85կգ) Միհրան Հարությունյան (66կգ): Մրցելույթները` հունիսի 13-ին և 14-ին: Գլխավոր մարզիչ` Սամվել Գևորգյան,մարզիչներ` Էդվարդ Սահակյան,Արթուր Պետրոսյան:[/b] Ըմբշամարտի մրցաշարին ուղիղ միացումով կարող եք հետեւել այստեղ.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր