211652_close_icon
views-count1941 դիտում article-date 10:26 15-06-2015

Վանաձորում կայացավ «Ծաղկի տոն» համաքաղաքային տոնակատարությունը. ֆոտոշարք

Վանաձորի Սայաթ-Նովայի անվան զբոսայգում անցկացվեց «Ծաղկի տոն» համաքաղաքային միջոցառումը, որն ամեն տարվա նման մեկնարկել էր դեռ երեկ՝«Թեժ» լեռան հովտում: Տոնական միջոցառմանը մասնակցեցին քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկների ու մշակութային օջախների սաները, մանկապարտեզների փոքրիկներն ու անհատ կատարողներ: Իսկ տոնական միջոցառման հերոսները փոքրիկ ծաղիկներն էին, ծաղկաբույծներն ու բոլոր նրանք, ովքեր սիրում են ծաղիկներ: Ավանդական ծաղկատեսակների, ծաղկեփնջերի, ծաղկեզամբյուղների, թեմատիկ գեղանկարչական և կավճանկարի մրցույթներին այս տարի ավելացել էր նաև ծաղկազարդ զգեստների դիմակահանդես-մրցույթը: Միջոցառման մասնակիցները տոնակատարության ավարտին քաղաքապետ Սամվել Դարբինյանի կողմից տարբեր անվանակարգերում պարգևատրվեցին շնորհակալագրերով ու նվերներով: Տոնը վայելելու էին այցելել նաև Վանաձորի քույր քաղաք Բաթումիի ներկայացուցիչները, ովքեր էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին քաղաքապետարանին՝կազմակերպված գեղեցիկ միջոցառման ու հաճելի օրվա համար: Յուրաքանչյուր տարի «Ծաղկի տոն» համաքաղաքային միջոցառումը նոր լուծումներով է ներկայանում վանաձորցիներին: Այս ամենն ի շնորհիվ կրթության և մշակույթի բաժնի պետ Գոռ Բադյանի ու քաղաքապետ Սամվել Դարբինյանի, ովքեր հաշվի են առնում յուրաքանչյուր մանրուք՝ տոնը տոն դարձնելու համար:  Վանաձորի քաղաքապետարան, Էդվարդ Արզումանյան Լուսանկարները՝ Լիլիթ Յոլչյանի և Տաթևիկ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր