211652_close_icon
views-count960 դիտում article-date 13:17 15-06-2015

Հայաստանը մասնակցեց Լիոնի «Հյուպատոսական տոնակատարություններ» ամենամյա միջոցառմանը

Հունիսի 12-ից 14-ը Լիոնի կենտրոնական «Բելքուղ» հրապարակում անցկացվեց «Հյուպատոսական տոնակատարություններ» ամենամյա միջոցառումը, որին մասնակցեց նաև Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը: Հունիսի 12-ին` միջոցառման պաշտոնական բացման արարողության ընթացքում, հայկական տաղավար այցելեց Լիոնի քաղաքապետ-սենատոր Ժերար Կոլոմբը: Նույն օրը` երեկոյան, միջոցառման շրջանակներում ներկա դեսպանների և հյուպատոսների պատվին Լիոնի քաղաքապետարանում քաղաքապետի կողմից տրվեց պաշտոնական ընթրիք, որին մասնակցեցին նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը և Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը: Երեք օր տևած միջոցառումների ընթացքում հայկական տաղավարում կազմակերպվեց Հայաստանի բնապատկերներներն ու մշակույթը ներկայացնող լուսանկարչական ցուցահանդես, ինչպես նաև ներկայացվեց զբոսաշրջության մասին համապարփակ տեղեկատվություն: Օտարերկրյա այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու հայկական մշակույթի տարբեր ոլորտները ներկայացնող նյութերին: Հայկական մշակույթի ներկայացումը համալրեց «Նաիրի» պարային համույթը` հայկական երգ ու պարով: Միջոցառման ընթացքում կազմակերպվեց նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ լուսանկարչական ցուցահանդես:

Նմանատիպ նյութեր