211652_close_icon
views-count1576 դիտում article-date 15:54 07-12-2016

Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մասնակցեց «Աշխարհի համերը» ամենամյա միջոցառմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դեկտեմբերի 5-ին Մարսելի Արժեթղթերի Պալատում (Palais De La Bourse) տեղի ունեցավ «Աշխարհի համերը» խորագրով ամենամյա միջոցառումը, որտեղ Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսության հովանու ներքո ներկայացված էր նաև հայկական տաղավարը: Միջոցառումը կազմակերպվել էր Մարսել-Պրովանսի Առևտրի համաշխարհային կենտրոնի, Առևտրաարդյունաբերական պալատների և Երկկողմ բիզնես ակումբների միությունների (l’UCCCAB) կողմից, որին մասնակցում էին ավելի քան 30 երկրների գլխավոր հյուպատոսություններ՝ ներկայացնելով իրենց երկրների խոհանոցի առանձնահատկությունները, գյուղատնտեսական, գինեգործական ավանդույթներն ու նորույթները: Միջոցառման այս տարվա նշանաբանը սպորտն էր, որը պայմանավորված էր Մարսելը 2017 թվականին սպորտի եվրոպական մայրաքաղաք հռչակելու և 2024 թվականի Օլիմպիական խաղերի անցկացման համար Փարիզի թեկնածությունն առաջադրելու հանգամանքով: ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը և Ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Բերնարդ Հատեմյանը հանդիսավոր բացեցին հայկական տաղավարը, որտեղ ներկայացված էին Հայաստանում արտադրված գինիներ, կոնյակներ և այլ հայկական խմիչքներ, հայկական լեռնաշխարհում աճող բնական խոտաբույսերից պատրաստված թեյեր և թուրմեր, մուրաբաներ, հայկական ռեստորանի կողմից պատրաստված ազգային խորտիկներ: Հայկական տաղավարում այցելուներին հայկական խմիչքներ էր հյուրասիրում 2008 թվականին Ֆրանսիայի լավագույն սոմելիե ճանաչված Սերժ Ղուկասյանը։ Հաշվի առնելով, որ միջոցառումն ուներ սպորտային նշանաբան՝ միջոցառմանն իրենց մասնակցությունը բերեցին նաև, Էվերեստի գագաթը նվաճած լեռնագնաց Արա Խաչատրյանը և «Արծիվ » սպորտային ակումբի սաները: Հայկական տաղավարը մեծ հետաքրքրություն առաջացրեց և ջերմորեն ընդունվեց այցելուների կողմից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր