211652_close_icon
views-count824 դիտում article-date 14:42 15-06-2015

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպաններին

Հունիսի 15-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային ճաշ ունեցավ Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպանների և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինի հետ: Հանդիպմանը քննարկվեցին ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչի՝ տարածաշրջան այցի արդյունքները, ԵԱՀԿ օրակարգային հարցերը: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին անդրադառնալիս Էդվարդ Նալբանդյանը կարևորեց ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչի հանդիպումը Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հետ՝ ընդգծելով, որ ուղիղ շփումները հնարավորություն են ընձեռում առավել օբյեկտիվ և անաչառ պատկերացում կազմել իրավիճակի մասին։ Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը:

Նմանատիպ նյութեր