820 դիտում
16:41 15-06-2015
Թերացող կազմակերպությունները գրավոր զգուշացվել են
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը զեկուցվել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում են վերջին երեք տարիների ընթացքում բազմաբնակարան բնակելի շենքերում գործող վերելակների շահագործման ու պահպանման նպատակով համայնքային բյուջեից տրամադրվող միջոցների
ծախսերի և կատարված աշխատանքների լրացուցիչ ուսումնասիրությունները:
Հաջորդ փուլով նախատեսվել է ուսումնասիրել նաև համատիրությունների կողմից հավաքագրվող գումարների հաշվետվությունները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել աշխատանքները և ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված թերությունները սեղմ ժամկետում վերացնել:
Ապօրինի շինարարության և հողազավթման դեպքերի հայտնաբերման մասով էլ քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է 6 դեպք: 3 հասցեներում կատարվել են ինքնակամ շինարարությունների քանդման աշխատանքներ:
Ուսումնասիրվել է քաղաքապետարանի, ինչպես նաև կենսապահովման ոլորտի և այլ կազմակերպությունների կողմից ընթացիկ աշխատանքների կատարման ու վթարների վերացման նպատակով նախքան քանդումը տվյալ տարածքների պատշաճ կահավորման առկայությունը: Նշվել է, որ թերացող բոլոր կազմակերպությունները գրավոր զգուշացվել են:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առավել խստացնել հսկողությունն ու սահմանված կարգը չպահպանելու դեպքում օրենքով սահմանված կարգով ձեռնարկել համապատասխան միջոցներ:
Երևանի քաղաքապետարանում և մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող «Թեժ գծերի» հեռախոսահամարներով նախորդ շաբաթ ստացվել է համապատասխանաբար 332 և 90 հեռախոսազանգ: Բարձրացված հարցերից 320-ը համապատասխան լուծում կամ պատասխան է ստացել, իսկ մնացածը կատարման ընթացքում են:
Անդրադառնալով Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղին ու դրա հետևանքով քույր քաղաքի կենդանաբանական այգու ավերմանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ իր հանձնարարությամբ արդեն իսկ Թբիլիսիում են գտնվում Երևանի կենդանաբանական այգու մասնագետները՝ տեղում գործընկերներին հնարավոր աջակցություն ցուցաբերելու նպատակով: Քաղաքապետը նաև նշել է, որ Թբիլիսիի գործընկերներին է փոխանցվել տեղի կենդանաբանական այգու անօթևան մնացած կենդանիներին Երևանի կենդանաբանական այգում ապաստան տրամադրելու պատրաստակամությունը:
Նմանատիպ նյութեր
1152 դիտում
21:55 06-07-2015
Թերացող համատիրությունները կենթարկվեն պատասխանատվության
1367 դիտում
16:15 30-01-2015
Ռուսաստանցիներին զգուշացվել է Եգիպտոսում տիրող վտանգավոր իրավիճակի մասին
1453 դիտում
16:21 30-03-2015
Սոչիում զգուշացվել է ձնահոսքի վտանգի մասին
Այս բաժնից
913 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
940 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»