1152 դիտում
21:55 06-07-2015
Թերացող համատիրությունները կենթարկվեն պատասխանատվության
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են ստուգումները մայրաքաղաքի վերելակային տնտեսության շահագործման ու պահպանման նպատակով համայնքային բյուջեից տրամադրվող և համատիրությունների կողմից հավաքագրվող գումարների ծախսերի և դրանց նպատակային օգտագործման ուղղությամբ:
«Ակնկալում եմ համակողմանի ստուգումների անցկացում, որի արդյունքում թե՛ մեզ ու թե՛ հանրության համար պետք է ակնհայտ լինի, թե համայնքային բյուջեից տրամադրվող և համատիրությունների կողմից հավաքագրվող գումարները ինչպիսի արդյունավետությամբ են տնօրինվել: Ընդ որում, սա պետք է լինի ոչ թե մեկանգամյա ստուգում, այլ պետք է դառնա աշխատակարգ ու այսուհետ յուրաքանչյուր ամիս ներկայացվեն կատարված աշխատանքների մասով համապատասխան հաշվետվությունները, որոնց համապատասխանությունը ևս պետք է մշտապես ստուգվի:
Այստեղ լուրջ անելիք ունեն նաև վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը, քանզի հենց նրանց է տրված այդ մասով
վերահսկելու ուղիղ լիազորությունները: Ուրեմն բարի եղեք լիարժեք կիրառել ձեր լիազորություններն ու կարգի բերեք դաշտը: Բոլոր այն համատիրությունները, որոնք պատշաճ չեն կատարում իրենց աշխատանքը, պետք է օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը, ավելացնելով, որ այս հարցում ակնկալում է համակողմանի խիստ ստուգումների անցկացում և թերացողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով համապատասխան քայլերի ձեռնարկում:
Նմանատիպ նյութեր
817 դիտում
16:41 15-06-2015
Թերացող կազմակերպությունները գրավոր զգուշացվել են
1891 դիտում
20:15 24-09-2015
Տաջիկստանում մոգերը քրեական պատասխանատվության կենթարկվեն
4324 դիտում
17:52 07-11-2016
18 տարին չլրացած անձանց ծխախոտ ու ոգելից խմիչքներ վաճառողները կենթարկվեն վարչական պատասխանատվության
Այս բաժնից
823 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»