1014 դիտում
20:08 15-06-2015
Իտալիայի մի շարք քաղաքներում քաղաքային ընտրություններում հաղթել են ընդդիմադիր աջ կենտրոնի ներկայացուցիչները
Իտալիայի մի շարք քաղաքներում քաղաքային ընտրություններում հաղթել են մեծապես ընդդիմադիր աջ կենտրոնի ներկայացուցիչները:
Ինչպես տեղեկացնում է «rambler.ru»-ն, իշխող Դեմոկրատական կուսակցությունն իր իշխանությունը կորցրել է այնպիսի ավանդական կողմնակից տարածքներում, ինչպիսիք են Վենետիկը, Արեցցոն և Մատերան:
Վենետիկում անսպասելիորեն հաղթել է ձեռնարկատեր, տեղի բասկետբոլի ակումբի տեր Լուիջի Բրունյարոն՝ աջ կենտրոնի թեկնածուն, որը ստացել է ձայների 53%-ը: Դիտորդները նշում են, որ ձախ կենտրոնը պարտվել է երկիրը ցնցած սկանդալների հետևանքով:
Դեմոկրատական կուսակցությունից նախկին քաղաքապետ Ջորջո Օրսինին հայտնվել է «Մովսես» պաշտպանիչ պատնեշների համակարգի շինարարության ժամանակ հափշկատությունների մասին աղմկոտ սկանդալի մեջ և ստիպված է եղել հրաժարական տալ:
Նմանատիպ նյութեր
1349 դիտում
09:39 08-07-2019
Հունաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթել է ընդդիմադիր կուսակցությունը
Այս բաժնից
895 դիտում
18:15 01-02-2025
Լիբանանում հայ հոգևորական է զոհվել
850 դիտում
17:25 01-02-2025
Կրեմլի հետ «շատ լուրջ» քննարկում է ընթանում. Թրամփ
949 դիտում
16:52 01-02-2025
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարող է սրվել տարվա 2-րդ կեսին. Stratfor