211652_close_icon
views-count1618 դիտում article-date 14:23 16-06-2015

Մուհամեդ Մուրսին մահապատժի է դատապարտվել

Եգիպտոսի քրեական դատարանն այսօր հրապարակեց երկրի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի գործով վերջնական 2 դատավճիռները՝ այլ պետության օգտին լրտեսելու և 2011 թվականի հունվարին բանտերից «Մուսուլման եղբայրներ»-ի համախոհների զանգվածային փախուստի համար: Ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, Մուրսիի անունը չի շոշափվել պետական դավաճանության մասին դատավճռում, իսկ մահվան դատավճիռը կայացվել է բանտերից «Մուսուլման եղբայրներ»-ի 106 առաջնորդների փախուստի գործով: Մահապատժի են ենթարկվել նաև «Մուսուլման եղբայրներ»-ի հոգևոր ուսուցիչ Մուհամմեդ Բադիան, նրա տեղակալ Մահմուդ Իզզաթը, ով թաքնվում է, ենթադրաբար, Թուրքիայում կամ Գազայի հատվածում: Գործող մեղադրյալների մեջ է նաև «Մուսուլման եղբայրներ»-ի գորշ կարդինալ համարվող Հեյրաթ աշ-Շաթերը, ում վստահված էր կուսակցության ֆինանսական մասը, քաղաքական թևի ղեկավար, «Ազատություն և արդարություն» կուսակցության ղեկավար, խորհրդարանի նախկին խոսնակ Սաադ ալ-Քաթաթնին և նրա օգնականներ Մուհամմեդ ալ-Բելթագին և Իսամ ալ-Արիանը:

Նմանատիպ նյութեր