11977 դիտում
19:18 16-06-2015
Մահացել է Քըրք Քրքորյանը
98 տարեկանում մահացել է Քըրք Քրքորյանը:
Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների` Քրքորյանը մահացել է Լոս Անջելեսում: Ցավալի տեղեկությունը հաստատել են նաև MGM Resorts International-ից, որի բաժնետոմսերի մեծ մասը պատկանում էր Քրքորյանին:
Հայաստանի ազգային հերոս, ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար Քըրք Քրքորյանը ողջ աշխարհին հայտնի էր որպես մարդ, որն ինքն էր իրեն ստեղծել: Ունենալով ընդամենը 8-ամյա կրթություն` նա սեփական ուժերի և հնարամտության շնորհիվ կարողացել էր զրոյից կառուցել իր այսօրվա հսկայական կարողությունը:
Զվարճանքների և խաղային բիզնեսի ոլորտում ծավալած բուռն ֆինանսական գործունեության համար նրան անվանում էին Լաս Վեգասի «արծիվ»: Նա Լոս Անջելեսի Բևեռլի Հիլզ թաղամասի ամենահարուստ բնակիչներից մեկն էր:
Ամերիկյան բանկերը նրան տալիս էին վարկեր, որոնք հինգ անգամ գերազանցում էին գրավի չափը: Դա համարժեք էր հրաշքի` միլիոններ անվան դիմաց, - գրում են ամերիկյան լրատվամիջոցները :
Նմանատիպ նյութեր
2806 դիտում
10:34 27-12-2018
Քրք Քրքորյանը՝ Լաս Վեգասի արքա․ «Ամերիկայի ձայն»
1426 դիտում
13:43 17-06-2015
Նախագահը ցավակցություն է հայտնել Քըրք Քրքորյանի մահվան կապակցությամբ
Այս բաժնից
889 դիտում
19:02 01-02-2025
ԱՄՆ-ն բարձրացնում է մաքսատուրքերը Մեքսիկայի, Կանադայի և Չինաստանի համար. Սպիտակ տուն
970 դիտում
18:15 01-02-2025
Լիբանանում հայ հոգևորական է զոհվել
913 դիտում
17:25 01-02-2025
Կրեմլի հետ «շատ լուրջ» քննարկում է ընթանում. Թրամփ