211652_close_icon
views-count2440 դիտում article-date 20:30 16-06-2015

Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում մանկապարտեզների շուրջ 500 սաներ խաղաղություն մաղթեցին աշխարհի մանուկներին. ֆոտոշարք

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի է ունեցել  «Խաղաղություն աշխարհի մանուկներին» խորագրով միջոցառումը, որին  ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ-ում  օտարերկրյա դեսպանությունների ներկայացուցիչներ, Երևանի ավագանու անդամներ: Մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի մանկապարտեզների շուրջ 500 սաներ, որպես տարբեր երկրների փոքրիկ դեսպաններ, պարային բեմադրություններով ներկայացրել են աշխարհի 18 պետությունները, այդ թվում Հայաստանն ու Արցախը: Մի քանի ամիս տևած փորձերի ընթացքում երեխաները ոչ միայն պարային շարժումներն են սերտել, այլև ծանոթացել երկրների պատմությանն ու մշակույթին: Ծնողների հավաստմամբ` «Խաղաղություն աշխարհի մանուկներին» միջոցառումն իր գաղափարով դաստիարակչական ու ուսուցողական նշանակություն է ունեցել, որի գլխավոր նպատակը մանուկ հասակից խաղաղության սերմանումն է ու դրա կարևորության ամրապնդումը մատաղ սերնդի հոգում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր