211652_close_icon
views-count1714 դիտում article-date 19:13 13-10-2015

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 10-ը, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Գլենդեյլ քաղաքում` ներայացնելով Ա. Շիրվանզադեի «Մորգանի խնամին» /բեմադրիչ` Երվանդ Ղազանչյան/: Ներկայացումը մեծ ընդունելության է արժանացել և հանդիսատեսի ցանկությամբ ցուցադրվել երկու անգամ: Ներկայացման ավարտին՝ Կալիֆորնիայի կոնգրեսական Ադամ Շիֆը, հյուպատոս Սերգեյ Սարկիսովը, Լոս-Անջելեսի 5-րդ օկրուգի կառավարիչ Միխայիլ Անտոնովիչը, Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանը դիպլոմներ և պարգևներ են հանձնել ներկայացման մասնակիցներին: Ս. թ. հոկտեմբերի 13-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսին մասնակցում էին` ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Արմինե Ղազարյանը, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը, թատրոնի տնօրեն Կարապետ Շահբազյանը, դերասաններ` Անի Քոչարյանը, Սոնա Մուրադյանը, Հովակ Գալոյանը:

Նմանատիպ նյութեր