211652_close_icon
views-count1476 դիտում article-date 13:11 17-06-2015

23-ամյա աղջիկը հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով գողություն կատարելու մեղադրանքով

Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների ծեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Հարթաշեն գյուղի տներից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Աննա Մ.-ն, որը հունիսի 12-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով): Խափանման միջոցը` կալանք: Աննա Մ.-ն տեղափոխվել է բաժնի ՁՊՎ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր