211652_close_icon
views-count806 դիտում article-date 14:29 30-06-2015

Հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված գողության մեղադրանքով

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Վանաձոր քաղաքի իր բնակարանից բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Վահրամ Մ.-ն, որը հունիսի 24-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Վահրամ Մ.-ն ներկայացվել է ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր