1127 դիտում
18:25 17-06-2015
Շարունակվում է մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերի նորոգման 2015 թվականի ծրագիրը
Երևանի քաղաքապետարան - վարչական շրջաններ - համատիրություններ համագործակցության շնորհիվ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բազմաբնակարան շենքերի 785 մուտքերի բոլոր հարկաբաժինների նորոգման աշխատանքները։ Հունիսի 15-ի դրությամբ գործընթացն ավարտվել է 240 մուտքերում։ Դրանցից 200-ի ստուգումից հետո որակը համապատասխանել է սահմանված չափանիշներին, կատարված աշխատանքը գնահատվել է «բավարար»:
Շքամուտքերի նորոգման 2015 թվականի ծրագրի մի մասն էլ կյանքի է կոչվում Երևանի քաղաքապետարանի և «Հաբիթաթ Ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի միջև կնքված հուշագրով: Ըստ այդմ, սեփականատերերի երաշխավորությամբ համատիրությանը հատկացված վարկային միջոցների հաշվին նորոգման աշխատանքներ են իրականացվում ինչպես ընդհանուր օգտագործման տարածքների, այնպես էլ էներգաարդյունավետության բարձարացման նպատակով:
Այս երկու ենթաուղղությունները, համապատասխանաբար, 30 և 40 տոկոսի չափով սուբսիդավորում է Երևանի քաղաքապետարանը։
Երևանի քաղաքապետարանի և «Հաբիթաթ Ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի միջև կնքված հուշագրի շրջանակում 2015թ. արդեն նորոգվել է 4 շքամուտք, ևս 2-ի նորոգումն ընթացքում է։
Նմանատիպ նյութեր
2872 դիտում
16:30 19-12-2016
Ավարտվել է մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի նորոգման 2016 թվականի ծրագիրը
1560 դիտում
16:08 19-09-2015
Մայրաքաղաքում շարունակվում է շենքերի մուտքերի նորոգման 2015 թվականի ծրագիրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1339 դիտում
14:11 18-04-2016
Ընթացքի մեջ է բազմաբնակարան շենքերի մուտքերի նորոգման 2016 թվականի ծրագիրը
Այս բաժնից
742 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
763 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»