211652_close_icon
views-count1944 դիտում article-date 12:32 18-06-2015

Վրաստանի կառավարությունը շուրջ $7 մլն է հատկացրել աղետից տուժածներին օգնելու համար

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ կառավարությունը ջրհեղեղից տուժածներին օգնելու և աղետի հետևանքները վերացնելու նպատակով տրամադրել է 15,2 մլն լարի (գրեթե $ 7 մլն): Այդ մասին նա հայտնել է երկրի արտակարգ իրավիճակների և ճգնաժամների կառավարման արտահերթ նիստում, որի ժամանակ ամփոփվել են անցած օրերին իրականացված փրկարարական աշխատանքները: Վրաստանի վարչապետը կրկին շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ներառյալ՝ կամավորներին, ովքեր օգնել են այդ աշխատանքներում: Բացի այդ, նա նշել է, որ Եվրահանձնաժողովը 3 մլն եվրո դրամաշնորհ է տրամադրել Վրաստանին՝ աղետի հետևանքները վերացնելու համար:

Նմանատիպ նյութեր