1045 դիտում
09:52 19-06-2015
Նաիրա Զոհրաբյանը հստակեցրեց` ԲՀԿ–ի օրակարգում կոալիցիա կազմելու հարց չկա. ՀԺ
«Նախօրեի երեկոյան Սերժ Սարգսյանի հետ քաղաքական ուժերի արդեն հայտնի հանդիպումից հետո երեկ լուրեր տարածվեցին, թե Բաղրամյան 26-ում քննարկվել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ կոալիցիա մտնելու հարցը:
Ավելին նշվում էր, թե ԲՀԿ-ին նախարարական 2 պորտֆել են տալու քաղաքաշինությունը և մշակույթը: Երեկ մեր թղթակցի հետ զրույցում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը սույն խոսակցությունների վերաբերյալ ասաց հետևյալը. «Անկեղծ ասած՝ շոգը, իմ տպավորությամբ, դեռևս այնպիսին չէ, որ տապի ազդեցության տակ նման երևակայական մտքեր ծնվեն: Քանի որ թեման կատարյալ աբսուրդ է, պատասխանեմ կարճ ԲՀԿ–ի օրակարգում կոալիցիա կազմելու հարց չկա»: Իրականում, ըստ մեր տեղեկությունների, քաղաքաշինության նախարարությունը հանձնվելու է Դաշնակցությանը, որի՝ կոալիցիա մտնելու հարցը հիմա էլ աշուն է տեղափոխվել: ՀՅԴ-ն նաև ԿԳՆ-ն է ուզում, որը նրան չեն տաւիս, փոխարենը՝ առաջարկում են սոցապը, որը ՀՅԴ-ն չի ուզում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
11993 դիտում
22:08 12-04-2017
Այս պահին ՀՀԿ-ն «Ծառուկյան» դաշինքի հետ կոալիցիա կազմելու հարց չի քննարկում. Շարմազանով
Այս բաժնից
2236 դիտում
09:00 15-10-2024
Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»
1666 դիտում
08:52 15-10-2024
Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»
1468 դիտում
08:43 15-10-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շուրջ պարպերաբար ծավալվող սկանդալների ալիքը նոր թափ է հավաքում. «Ժողովուրդ»